Home   Anna Mayilyan, mezzo-soprano
 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1988-1992 թ.թ.– սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի երգի բաժնում Թամար Համբարձումյանի դասարանում:
1992-1996 թ.թ. – ուսանել է Կոմիտասի անվան պետական երաժշտանոցի երգի բաժնում (Աննա Սարաջյանի դասարան) և ասպիրանտուրայում:
1997 թ. – ուսանել է Լեհաստանի "Մոցարտ" ակադեմիայում Քերսթին Մայերի, Էվա Բլահովայի, Օռելի Նիկոլեի, Ալեքսանդր Զատցի և Իմրե Ռոմանի մոտ:
2000 թ. Հիմնել է "Սաղմոս" մշակութային կենտրոնը:
2000-2001 թ.թ. – որակավորման դասընթացներ է անցել Արաքս Դավթյանի (Հայաստան) Մարիաննա Նիկոլեսկոյի (Ռումինիա), Քերոլ Սմիթի (Շվեցարիա), Աննա Ռեյնոլդսի ("Վիլլեքրոզ կադեմիա" Ֆրանսիա և Գերմանիա) մոտ:
Կոմիտաս (Հայաստան, 1994) և Ավստրոգերմանական երգի (Հայաստան, 1996) հանրապետական մրցույթների , Հարիկլեա Դարկլե (Ռումինիա, 2000) և Իբլա - Գրանդ Փրայզ (Իտալիա, 2001) միջազգային մրցույթների դափնեկիր է:
1995-ից Կոտայքի թեմի սուրբ Կաթողիկե եկեղեցու մենակատարն է:
1999-ից դասավանդում է Կոմիտաս երաժշտանոցի վոկալ ամբիոնում:
2000-ից "Վարպետներ" հայ ազգային եւ հոգեւոր երաճժտության անսամբլի մենակատարն է եւ ղեկավարը:
1989-ից բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում:
Ունի բազմաթիվ ձայնա գ րություններ եւ տեսա գրություններ:

Կենսագրությունը անգլերեն | ռուսերեն

 
top of the page Copyright © 2007 Anna Mayilyan | Website by Ψ-Host